Հայաստանի դեսպանատները պետք է առավել ակտիվ համագործակցեն Սփյուռքի հետ, վստահ է Օլեգ Եսայանը![]() 7 փետրվարի 2011 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ակտիվ համագործակցել հայ համայնքների հետ՝ նման խնդիր են դրել Հայաստանի յուրաքանչյուր դեսպանատան և դեսպանի առջև ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը, հատկապես հայաշատ երկրներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Մոսկվայում՝ ընդգծելով, որ Ռուսաստանում է գտնվում Սփյուռքի ամենահզոր կառույցներից մեկը: «Հայաստանը ձեզ հետ միասին մի պետություն է, առանց ձեզ՝ բոլորովին այլ: Եվ մեր կարևոր խնդիրներից մեկն է հզորացնել այդ Հայաստանը: Այն ազգը, որի մեծ մասն ապրում է պաշտոնական պետականությունից դուրս, այլ, առավել լուրջ խնդիր, ունենալ չի կարող»,-ասել է Եսայանը Մոսկվայում հայկական կազմակերպությունների համաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Դեսպանը նշել է, որ Ռուսաստանում աշխատում են հայազգի 180 գիտության դոկտորներ, գուցե, այդքան դոկտոր Հայաստանում էլ չկա: «Ռուսաստանում կան բոլոր պայմանները այդ ռեսուրսի միավորման համար: Հայ-ռուսական հարաբերություններն անխուսափելի են ու օբյեկտիվ: Դա ձևավորվել է դարերով: Մի կողմից դա մեր կողմնորոշումն է դեպի Ռուսաստան, մյուս կողմից՝ Ռուսաստանի գիտակցված պատասխանատվությունը մեր ժողովրդի ճակատագրի համար: Մեր հարաբերություններն եղբայրական են, սակայն զարգացման կարիք ունեն: Մեր աշխատանքը դրան է ուղղված»,-ասել է Եսայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |