Արթուր Ստեփանյան. 2011թ. Հայաստանի ԿԲ-ն կշարունակի խստացնել դրամավարկային քաղաքականությունը![]() 7 փետրվարի 2011 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Կենտրոնական բանկը չի կարող ազդել առաջարկի արտաքին շոկերի վրա և մենք միշտ հայտնում ենք այդ մասին Հայաստանի բնակչությանը, ինչպես նաև հաղորդում ենք բանկի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որպեսզի կառավարվող գնաճը մնա մեր երկրի մակրոտնտեսական նվաճումներից մեկը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Նա նշել է, որ 2011թ. գնաճի բարձր մակարդակը կանխելու համար կձեռնարկվեն այն նույն քայլերը, ինչ 2010թ., այսինքն դրամավարկային քաղաքականության խստացում և ապադոլարայնացում: Բացի այդ, Արթուր Ստեփանյանը նշել է, որ 12-ամսյա գնաճը 2011թ. առաջին կիսամյակում կկազմի 9,5 տոկոս, առանց գազի սակագնի, որի գինը բարձրանալու է: Ըստ 2011թ. բյուջեի, գնաճը նախատեսված է 4±1,5% մակարդակի վրա:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |