Դերսիմի հայերը աստիճանաբար վերադառնում են ազգային արմատներին 7 փետրվարի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Դերսիմի հայերը աստիճանաբար վերադառնում են ազգային արմատներին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Դերսիմի հայերի միության ղեկավար Միհրան Գյուլտեկինը, գոյության 3 ամսում շուրջ 80 մարդ է անդամակցել Դերսիմի հայերի միությանը, կողմնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի: «Մեր միության նպատակն է օգնել Դերսիմի հայերին վերադառնալ ազգային արմատներին, կրկին քրիստոնեություն ընդունել, պահպանել Դերսիմում պահպանված հայկական հուշարձանները»,-ասել է միության ղեկավարը: Ինչպես նշել է Գյուլտեկինը, չնայած նրան, որ Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտում միության գործունեությանը, չեն հետապնդում Դերսիմի հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ արմատներին, այնուամենայնիվ, ըստ Գյուլտեկինի, Հայոց ցեղասպանության սարսափը դեռ ապրում է նրանց հոգում: Բացի այդ, վարչապետ Էրդողանի հայտարարություններն ու իսլամիստական տրամադրությունները, որոնք տարածում է իշխող ԱԶԿ-ն, նույնպես խանգարում են հայերին բացահայտ խոսել իրենց ազգային պատկանելության մասին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |