Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանը դարձել են Փարիզի ձյուդոյի Մեծ սաղավարտի արծաթե մեդալակիրներ

PanARMENIAN.Net - Փարիզում ավարտվել է ձյուդոյի Մեծ սաղավարտի խաղարկությունը: 2009-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (60 ք/կ) և 2010-ի աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը (66 ք/կ) նվաճել են արծաթե մեդալներ: Բոլոր մենամարտերում նրանք տարել են վստահ հաղթանակներ` պարտվելով միայն եզրափակչում:

Եզրափակչում Դավթյանը և Նազարյանը պարտվել են համապատասխանաբար Ռիշոդ Սոբիրովին (Ուզբեկստան) և Ջունպեյ Մորիշիտեին (Ճապոնիա):

Փետրվարի 12-13-ը ձյուդոյի Հայաստանի հավաքականը Բուդապեշտում հանդես է գալու Աշխարհի գավաթի խաղարկությունում, փետրվարի 19-20-ը` Դյուսելդորֆի Գրան պրիում, փետրվարի 26-27-ը` Վարշավայում` Աշխարհի գավաթի հաջորդ փուլում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---