Երևանը չի դիմել Բրյուսելին իր քաղաքացիներին բռնագաղթելու մասին խնդրանքով 7 փետրվարի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Երևանն իր քաղաքացիներին բռնագաղթելու մասին խնդրանքով չի դիմել Բրյուսելին: Հայաստանի իշխանությունները չեն կարող Բելգիայի կամ որևէ այլ երկրի իշխանություններին դիմել նման հարցով: Այդպես PanARMENIAN.Net ի թղթակցին դիվանագիտական շրջանակներում մեկնաբանեցին ադրբեջանական 1news.az պորտալի հաղորդագրությունը Երևանի խնդրանքով հայերին հայրենիք բռնագաղթելու մասին: «Յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում, թե ում բռնագաղթի, և տվյալ դեպքում ոչ մի խնդրանք, անգամ եթե նման բան լինում է, չի ընդունվում»,- նշել է աղբյուրը: Նա ադրբեջանական գործակալությանը խորհուրդ է տվել իրականությանը համապատասխանող լուրեր տարածել, այլ ոչ թե հնարել դրանք: Նշենք, որ Rus.nl կայքում, որին հղում է կատարում ադրբեջանական գործակալությանը, նման տեղեկությունները բացակայում են: Հայաստանի իշխանությունները Բելգիայի կառավարությանը խնդրել են հայերին հայրենիք բռնագաղթել` հաշվի առնելով երկրից բնակչության մեծ արտահոսքը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հղում կատարելով Rus.nl-ին, այդ կապակցությամբ Բելգիայի հայերը պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Բրյուսելում Հայաստանի դեսպանատան առջև: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |