Մայիսին Հայաստանում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զորավարժություններ կկայանան

Մայիսին Հայաստանում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զորավարժություններ կկայանան

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի զորավարժություններին, որոնք գումարտակի մակարդակով տեղի կունենան մայիսին Հայաստանում, ներկա կգտնվեն ՀԱՊԿ Միացյալ շտաբի և անդամ պետությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք բերվեց փետրվարի 2-4-ը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների խաղաղապահ գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների խորհրդակցությունների ժամանակ, որոնց մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմավորման խնդիրները, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից համապատասխան համատեղ գործողություններ իրականացնելու, զորավարժություններ նախապատրաստելու և անցկացնելու հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---