Երեք հայ գեղասահորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Երեք հայ գեղասահորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում փետրվարի 2-6-ը անցկացված աշխարհի գեղասահքի պատանեկան և մեծահասակների առաջնության ընտրական մրցաշարին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Առավել հաջող հանդես եկավ երևանցի 14-ամյա Սլավիկ Հայրապետյանը: Նա լիովին արդարացրեց սպասելիքները ` գրավելով երկրորդ տեղը: Սա հայ գեղասահորդին աշխարհի պատանեկան առաջնության եզրափակիչին մասնակցելու իրավունք տվեց:

18-ամյա Սարգիս Հայրապետյանը նույնպես վստահ ելույթներ ունեցավ: Նա եզրափակեց լավագույն հնգյակը և արժանացավ Տոկիոյում մարտին կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրին:

Սեուլում փետրվարի 26-ից մարտի 6-ը նախատեսված աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու ուղեգիր ստացավ նաև աղջիկների մրցաշարում ութերորդը ճանաչված 14-ամյա Մարթա Գրիգորյանը:

Վերջում հավելենք,որ Մարթան ու Սլավիկը Հայաստանի պատվիրակության կազմում իրենց ունակությունները կդրսևորեն Չեխիայում փետրվարի 12-ին մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում: Գլխավոր նպատակը 2012-ին Ինսբրուկի ձմեռային պատանեկան օլիմպիական առաջին խաղերի ուղեգիր նվաճելն է, հաղորդում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---