«Հայաստանի վերջին լարախաղացը» լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Նյու Յորքում կայացած Dance on Camera-ում![]() ![]() PanARMENIAN.Net - Ռեժիսորներ Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» կինոնկարը լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Նյու Յորքում կայացած Dance on Camera 39-րդ կինոփառատոնում: Ֆիլմը պատմում է ժողովրդական արվեստի` լարախաղացության մասին, որն անհետանալու եզրին է: Երկու հայտնի վարպետներ` նախկին մրցակիցներ Ժորան ու Կնյազը, տասնյոթամյա Հովսեփի մեջ տեսնում են Հայաստանի վերջին լարախաղացին… Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում` Ազգագրական ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնի (19th International Festival of Ethnological Films – Belgrade, Serbia, 2010) և «Կին» կինոփառատոնի Գրան-պրի, ինչպես նաև մրցանակ Մինսկի «Լիստապադ» XVII միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար և այլն: 2010 թվականի հոկտեմբերին կայացավ կինոնկարի պրեմիերան ամերիկյան PBS հեռուստաալիքով: Ֆիլմը ցուցադրվել է նաև NHK (Ճապոնիա), SVT (Շվեդիա), TVP (Լեհաստան) և YLE (Ֆինլանդիա) հեռուստաալիքներով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |