ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությունները արժույթի շուկայում ուղղված են դրամի փոխարժեքի կտրուկ տատանումների մեղմացմանը![]() 7 փետրվարի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Անցնելով ազգային դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը` Հայաստանի Կենտրոնական բանկը գործարքներ է կատարում արժույթի շուկայում, սակայն դրանք ուղղված են սեզոնային հոսքերի պատճառով դրամի փոխարժեքի տեղ գտած կտրուկ տատանումների մեղմացմանը և նպատակ չունեն փոխարժեքի որևէ մակարդակ ձևավորել: Այդ մասին փետրվարի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ դրամա-վարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: «Երկրի դրամա-վարկային քաղաքականության խստացումն ու ապադոլարացման ուղղությամբ միջոցառումները, ինչպես նաև հարկա-բյուջետային քաղաքականությունը, բնականաբար, ավելի շատ ազդում են արժույթի շուկայում փոխարժեքների կայուն ձևավորմանը և հսկում են այն սադրիչ հարձակումները, որոնք կարող են տեղ գտնել արժույթի շուկայում»,- ասել է նա: Բացի դրանից, Ստեփանյանի խոսքով, 2011-ին ԿԲ-ն կշարունակի ապադոլարացման ուղղությամբ միջոցառումները, և տարադրամով ներգրավված միջոցների արդեն 75% կպահուստավորվեն դրամով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |