ՀՀ կառավարությունը 2011-ին սպորտային դեղամիջոցների ձեռբերման համար ավելի քան 25 մլն դրամ կհատկացնի 7 փետրվարի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Սպորտային բիոհավելումները, սնունդն ու դեղամիջոցները Հայաստան են ներկրվում տարբեր երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Գերմանիայից, և պարտադիր հակադոպինգային վկայականներ ունեն: Բացի դրանից, բոլոր դեղամիջոցները պետք է գրանցվեն Հայաստանում և մարզիկների կողմից օգտագործվելու թույլտվություն ունենան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրեն, դոկտոր Նաիրի Մանուկյանը, սպորտային պատրաստուկների ձեռքբերման համար գումարը հատկացնում է ՀՀ կառավարությունը: «2011 թվականին դրա համար կառավարությունն ավելի քան 25 մլն դրամ կհատկացնի: Սննդային կամ բիոհավելումները շատ թանկ պատրաստուկներ են, բայց մենք ստիպված ենք դրանք գնել այլ երկրներում»,- ասաց Մանուկյանը: Հայ մարզիկների դոպինգային թեստերը տեղի են ունենում Մոսկվայի և Քյոլնի հակադոպինգային կենտրոններում, քանի որ Հայաստանում չկան հակադոպինգային կենտրոններ: «Մեր կենտրոնում մարզիկներն անալիզներ են հանձնում, որոնք հատուկ տարաներով տեղափոխվում են Մոսկվայի կամ Քյոլնի լաբորատորիաներ և հետազոտությունից հետո պահվում ևս 50 տարի,- բացատրեց դոկտորը:- Հայաստանում նման կենտրոններ չկան, քանի որ դրանց հիմնումը կապված է մեծ գումարների հետ, բացի դրանից մեկ մասնագետը տարվա ընթացքում պետք է մոտ 4000 մարզիկ սպասարկի: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |