Կայացավ 1,5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ 7 փետրվարի 2011 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52062120 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 8 դիլեր: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 546 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 490 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 56 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1,37 մլրդ դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6453% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4900%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |