Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 7 հայ կմասնակցի![]() 7 փետրվարի 2011 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքական կուսակցությունները հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու են առաջադրում հայ համայնքից: 50 տարվա ընթացքում առաջին անգամ հայ համայնքը թուրքական խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու հնարավորություն ունի, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: «Նախկինում հայերը, որպես կանոն, չէին մասնակցում Թուրքիայի ներքին քաղաքականությանը ընդհանուր անցյալի ցավալի իրադարձությունների պատճառով»,- ասել է Արև Ջեբեջինը, որն առաջադրվել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից (CHP): Նրա խոսքով` այդ ավանդույթը, որը գործել է տասնամյակներ շարունակ, փոխվեց «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Ջեբեջինն ընդգծել է, որ ինքը հայ է, և եթե ընտրվի, ապա խորհրդարանում կխոսի համայնքի խնդիրների մասին: «Բայց ես նաև այդ հասարակության մասն եմ կազմում և ցանկանում եմ ներկայացնել իմ երկիրը: Իմ թեկնածությունը յուրօրինակ մարտահրավեր է, ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ հավատարիմ մնան իրենց խոստումներին»,- ասել է նա: Առաջիկա ընտրություններին Ստամբուլի հայ համայնքից յոթ թեկնածու կմասնակցի: Նրանցից վեցն առաջադրվել են տարբեր քաղաքական ուժերի կողմից, մեկը պատրաստվում է խորհրդարան անցնել որպես անկախ թեկնածու: Հաղթանակի դեպքում նրանք կդառնան առաջին հայերը, որոնք 1960-ական թվականներից հետո անցել են թուրքական խորհրդարան: Թուրքիան ձգտում է Եվրամիության անդամ դառնալ, և հայ համայնքը կարող է օգտագործել այդ հանգամանքն իր խնդիրներն ու բողոքներն արտահայտելու և դրանց լուծում գտնելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |