«Ռուսաստանի ոսկե լարի» տիտղոսակիր Տիգրան Պետրոսյանը համերգ կտա Սանկտ Պետերբուրգում 8 փետրվարի 2011 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Գորկու անվան մշակույթի պալատում տեղի կունենա ջութակահար Տիգրան Պետրոսյանի մենահամերգը «Կլասիկա» պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ Մշակույթի հանձնաժողովի աջակցությամբ: Հատուկ հյուրն է Ալեքսանդր Կանտորովը, հաղորդում է Miasin.ru-ն: Տիգրան Պետրոսյանը «Ռուսաստանի ոսկե լարի» տիտղոսակիր է, իր կատարմամբ նվաճել է բազմաթիվ հանդիսատեսների սրտեր Հայաստանում, Չեխիայում և Բուլղարիայում: Առաջին անգամ Պետերբուրգում մեկ բեմում Տիգրանը միավորելու է իր կոմպոզիտորի և կատարողի տաղանդը «Կլասիկա» պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ: Ելույթ է ունենալու նաև դաշնակահար Պավել Կանտորովը, որը Տիգրանի հետ թողարկել է գործիքային ալբոմ: Պրեմիերա է լինելու Սանկտ Պետերբուրգի անվանի դիջեյների հետ Տիգրանի համատեղ ելույթը, որոնք ժամանակակից տեխնո-ակուստիկական մատուցմամբ կկատարեն world music ժանրի երաժշտություն: Համերգի շրջանակներում տեղի է ունենալու «Տիգրան Պետրոսյանի բարեգործական երաժշտական տուրի» փուլը, որին մասնակցելու են Սանկտ Պետերբուրգի մանկատների և անչափահասների վերականգնողական կենտրոնների 150 սաներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը |