«Շիրակ» ՖԱ-ն հավաքի է մեկնել Թուրքիա

«Շիրակ» ՖԱ-ն հավաքի է մեկնել Թուրքիա

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաքի մեկնեց թուրքական Բելեկ։ Հայկական թիմի պատվիրակությունը գլխավորում է ակումբի գործադիր տնօրեն Գեորգի Մաթևոսյանը։

«Շիրակ» ՖԱ-ի գլխավոր մարզիչՍամվել Պետրոսյանը այս հավաքին հրավիրել է 22 ֆուտբոլիստի։

Բելեկում «Շիրակին» կմիանան նաև հարձակվողներ Բենջամին Կաբոնգոն (Բելգիա, 1987 թ.) ու Համադի Տամբուրան (Ֆրանսիա, 1989 թ.), ինչպես նաև պաշտպան Ֆրանկ Մբենդեն (Ֆրանսիա, 1990 թ.)։ Այս երեք ֆուտբոլիստները փորձաշրջան կանցնեն «Շիրակում», հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---