Ադրբեջանցի փորձագետ. Այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները կշարունակվեն 8 փետրվարի 2011 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Բարձր մակարդակի հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև ԱԳ նախարարների միջև, երկխոսության տարրերն են, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ, Third View տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ռաուֆ Ռաջաբովը: «Ես ուրախ եմ, որ երկխոսությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև շարունակվում է: «Որքան ինձ հայտնի է, այս տարի կկայանան հանդիպումներ, որոնք կնպաստեն վերջնական խաղաղության որոնման գործընթացին»,-ասել է Ռաջաբովը: Ռաջաբովը նբաև հույս է հայտնել, որ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կշարունակվի և ավելի շատ օգուտ, քան վնաս կբերի ղարաբաղյան կարգավորմանը: «Հարավային Կովկասի լիարժեք ինտեգրումը տեղի կունենա այն ժամանակ, երբ լուծվեն բոլոր հակամարտությունները, այդ թվում նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև»,-ասել է փորձագետը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |