Քիք-բռնցքամարտի Աշխարհի գավաթը, հավանաբար, տեղի կունենա Հայաստանում հունիսի վերջին 8 փետրվարի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ հանրային խորհրդի անդամները, քիք-բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը և ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը կարծում են, որ հոգեպես և ֆիզիկապես պատրաստված պատանիներն ավելի հեշտ են հարմարվում բանակում: Հայրապետյանի խոսքերով, նրանք արդեն երեք տարի համագործակցում են պաշտպանության նախարարության հետ և բանակում անցկացնում մարզումներ: «2008-ին ՀՀ բանակում ծառայել է 35 քիք-բռնցքամարտիկ, իսկ արդեն 2011-ին նրանց թիվը հասնելու է 75-ի: Մեր խնդիրն է պատրաստել ոչ միայն չեմպիոններ, այլ նաև ֆիզիկապես և հոգեպես ամուր զինծառայողներ: Մարտին մենք անցկացնելու ենք ԶՈՒ առաջնություն, որտեղ մասնակցելու են նաև արևելյան մարտարվեստների մարզիկներ»,- ընդգծել է Հայրապետյանը: Ջամալյանը կարծում է, որ սպորտը և հատկապես քիք-բռնցքամարտն օգնում են լավ կադրեր պատրաստել բանակի համար: «Վերջերս դեպք է եղել, երբ քիք-բռնցքամարտիկն ադրբեջանցիների կողմից դիվերսիոն հարձակումների ժամանակ հեշտությամբ կանգնեցրել է թշնամուն: Լավ զինվորների պատրաստմանը նպաստում է նաև դպրոցը, և դեռ փոքր հասակից տղաները պետք է հասկանան, թե որքան կարևոր է նրանց ծառայությունը»,- ասել է հոգեբանը: Հայրապետյանն անդրադարձել է նաև Աշխարհի գավաթի թեմային, որն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու Հայաստանում. «Մարտին ես Ֆրանսիայում գագաթնաժողովի ժամանակ ներկայացնելու եմ Աշխարհի գավաթ անցկացնելու մեր պատրաստակամությունը, և համաձայանության դեպքում Հայաստանը հունիսի վերջին անցկացնելու է այդ մրցաշարը»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |