Հայաստանի ոստիկանությունն արգելել է վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների բողոքի ակցիան 8 փետրվարի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները դիմում-բողոք են հղել երկրի իշխանություններին` հանդես գալով երկրում ներկայության ժամկետի կրճատման և մաքսազերծման բարձր գների դեմ: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» հասարակական կազմակերպությունը, փետրվարի 8-ին վարորդներն ի նշան բողոքի պատրաստվում էին ավտոմեքենաների երթ կազմակերպել Գյումրիից մինչև Բավրա: Միևնույն ժամանակ Ոստիկանության Գյումրու քաղաքային և Շիրակի մարզային վարչությունները մոտ 250-300 ոստիկանական ուժեր էին տեղադրել Գյումրու կայարանամերձ հրապարակում, որտեղից Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները պլանավորել էին սկսել խաղաղ երթը դեպի Բավրա: «Գյումրու քաղաքային ոստիկանության աշխատակիցները բռնի կերպով զավթել են վրացական պետհամարանիշերով երեք ավտոմեքենա և վարորդների հետ դրանք տեղափոխել ՃՈ Գյումրու տուգանային հրապարակ: Այդ մեքենաներն օրենքով սահմանված կարգով կայանած են եղել հրապարակի հարավային մայթի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներն անընդունելի են համարում մշակված և ընդունված այն օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում ՀՀ քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով: Ինչպես նաև չափազանց բարձր են համարում այդ ավտոմեքենաների մաքսազերծման գները: Վարորդներն առաջարկում են փոփոխություններ կատարել օրինագծում, որի համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների համար գերադասելի է ամսական մեկ անգամ սահման հատելու պարտադրանքի փոխարեն ամսական 2000-ական դրամ վճարել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա |