Հայ գիտնականը երկնաքարային խառնարան է հայտնաբերել Արարատ լեռան վրաPanARMENIAN.Net - Աստղաֆիզիկոսներ Վահագն Գուրզադյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Սվեր Աարսեթը (Քեմբրիջի համալսարան) Արարատ լեռան վրա երկնաքարային խառնարան են հայտնաբերել: Այդ բացահայտման մասին հոդվածը կհրապարակվի բրիտանական OBSERVATORY գիտական ամսագրի փետրվարյան համարում: Սակայն այդ լուրը արդեն հասցրել է տարածվել աշխարհով մեկ, քանի որ 2010թ. նոյեմբերին այն զետեղվել է Քորնելի համալսարանի կայքում: Խառնարանը գտնվում է 2.100 մետր բարձրության վրա, 39°47՛30՛՛ հյուսիսային եւ 44°14՛40՛՛ արեւելք կոորդինատներով: Ըստ նկարագրության, խառնարանն ունի մոտ 70 մետր տրամագիծ, մոտ 15 մետր խորություն: Գիտնականները գտնում են, որ խառնարանը կարող էր առաջանալ երկնաքարի հարվածից, սակայն կարող է նաև հրաբխաիյն բնույթ ունենալ: Գիտնականներում բացառում են խառնարանի սառցադաշտային ծագումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Վահագն Գուրզադյանը, այդ տարածքը փակ գոտի է համարվում, սակայն իշխանությունները մի կերպ թույլտվություն են տվել գիտնականներին: Գիտնականները նշում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը՝ խառնարանի բնույթը եւ տարիքը պարզելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |