Հայաստանի ազգային արխիվում փաստաթղթերի թվայնացման նոր փուլ է մեկնարկում 8 փետրվարի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանի ազգային արխիվը նոր սարքավորումներ ձեռք կբերի փաստաթղթերի թվայնացման համար: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ժամանակակից տեխնիկան, որ ձեռք կբերվի Անգլիայում, Գերմանիայում կամ Ռուսաստանում, թույլ կտա ավարտել թղթե արխիվների թվայնացումն առաջիկ 10 տարում: Այսօրվա դրությամբ ազգային արխիվում պահվում է շուրջ 350 մլն փաստաթուղթ: «2010թ. մենք ընդամենը 8 հազար փաստաթուղթ ենք թվայնացրել սովորական սքաներների միջոցով: Երբ մենք անհրաժեշտ տեխնիկա կունենանք, կկարողանանք թվայնացնել նույն քանակը 2 օրում»,-ասել է Վիրաբյանը: Ըստ նրա, տեխնիկայի ձեռք բերման համար անհրաժեշտ գումարը՝ 40 հազար դոլար, հատկացրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Բացի այդ, 2010թ. թվայնացվել է 471 վավերագրական ֆիլմ, ևս 400-ը՝ 2009-ին: Մնացած 1129 փաստագրական ֆիլմերը կթվայնացվեն 2 տարվա ընթացքում: 2010թ. ընթացքում ՀԱԱ-ին մշտական պահպանման համար հանձնվել է 41 հազար 711 գործ և ևս 30 հազար գործ՝ 50 տարի ժամկետով պահպանման համար: Նախորդ տարի արխիվ է դիմել 25 հազար քաղաքացի, որոնցից 21 հազարը դրական պատասխան են ստացել, իսկ մնացած 4 հազարը՝ ստացել են անհրաժեշտ խորհրդատվություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |