Ստեփանակերտում քննարկվել են Արցախի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումները 8 փետրվարի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ մեր հանրապետությունում և արտերկրում կազմակերպվելիք մի շարք միջոցառումների հետ կապված հարցերի շուրջ: Երկրի ղեկավարը նշել է, որ նախատեսված բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն բարձր մակարդակով, և այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |