IFC-ն կաջակցի Հայաստանում բիզնեսի վարման պարզեցման ծրագրերի իրագործմանը 8 փետրվարի 2011 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի խորհրդատվական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Ներդրումային միջավայր» ուղղության ղեկավար Լիզա Քեսթների գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել IFC-ի գործունեությունը Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ու կարևորել ՀՀ կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների և կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագրի» ընթացքն ու հետագա անելիքները։ Այդ համատեքստում կարևորվել է համագործակցության խորացումը հարկերի վճարման, անդրսահմանային առևտրի և տեսչական ստուգումների ոլորտներում։ Ընդգծվել է տեղական և միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը ևս։ Անդրադառնալով հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումներին, նշվել է, որ 2010 թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակի 30 տոկոսը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ 2011թ. հուվարի 1-ից հարկ վճարողները հնարավորություն են ստացել ավելացված արժեքի հարկի հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Երկուստեք կարևորվել է նաև նոր ստեղծվող բիզնեսի զարգացումը պարզեցնելու ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվելիք «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով իրավաբանական անձանց գրանցման համակարգի ներդրումը, ինչի արդյունքում գրանցման գործընթացը կկատարվի 3 օրում։ Համակարգի ներդրմամբ շահագրգիռ գերատեսչություններին հնարավորություն կընձեռվի էլեկտրոնային եղանակով փոխանակել տեղեկատվություն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |