«Երեխաների առցանց անվտանգություն» մրցույթին Հայաստանի ավելի քան 100 դպրոցական է մասնակցել 8 փետրվարի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունն ու World Vision բարեգործական հասարակական կազմակերպությունն ամփոփեցին «Երեխաների առցանց անվտանգություն» մրցույթի արդյունքները: Մրցույթին ավելի քան 100 դպրոցականներ էին մասնակցում: Նրանք ներկայացրել էին 60 նախագծեր, որոնք պատմում են այն վտանգների մասին, որոնց կարելի է բախվել Ինտերնետում: Տարբեր անվանակարգերում հաղթողները մրցանակներ ստացան կազմակերպիչներից: Այս միջոցառումը նվիրված է Անվտանգ Ինտերնետի միջազգային օրվան, որը 3-րդ անգամ է նշվում Հայաստանում: Ինչպես ասաց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, տեղեկատվական քարոզարշավը Հայաստանի դպրոցներում կշարունակվի մինչև մարտի 1-ը: Ծրագրվում է, որ Հայաստանի առնվազն 7 դպրոցներում անվտանգ Ինտերնետի թեմայով շնորհանդեսներ կլինեն: World Vision-ն իր հերթին տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի 25 դպրոցներում դասընթացներ կանցկացնի դպրոցականների, ուսուցիչների և ծնողների հետ: «Ծնողները հաճախ ավելի քիչ գիտեն Ինտերնետի մասին, քան նրանց երեխաները, ուստի կարևոր է այդ ռիսկերի մասին պատմել նաև ծնողներին»,- ասել է World Vision-ի կրթական ծրագրերի հարցերով փորձագետ Հասմիկ Ղուկասյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |