Արցախում քննարկեցին գնաճի խնդիրները

Արցախում քննարկեցին գնաճի խնդիրները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված հանրապետությունում գնաճի հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարը նշել է, որ գնաճի վերջին միտումները բացասական են ազդում բնակչության սոցիալական վիճակի վրա, և անհրաժեշտ է ըստ ամենայնի մեղմացնել այն: Այս համատեքստում Նախագահը կարևորել է առաջին հերթին պարենային ապրանքների գնաճի մեղմացումը՝ հատուկ ընդգծելով հացի գնի պահպանման անհրաժեշտությունը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը և շահագրգիռ մարմիններին այս ոլորտում իրականացվելիք աշխատանքների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---