Էդուարդ Շարմազանով. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի միակ լուծումն է 8 փետրվարի 2011 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Արցախյան հիմնախնդրի միակ արդարացի լուծումը կա՛մ 1991թ. հանրաքվեի արդյունքների ընդունումն է, կա՛մ հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, ՀՀ Ազգային Ժողովում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: «Արցախը երբեք որևէ առնչություն չի ունեցել անկախ Ադրբեջանի հետ»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ այս հարցին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ սպառիչ և վերջնական պատասխան է տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում Շարմազանովն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի` Կիպրոս կատարած այցի արդյունքներին և Հարավային Սուդանի անկախության մասին հանրաքվեին` առանձնապես նշելով Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրված հռչակագիրը, ըստ որի Կիպրոսն իր զինակցությունն է հայտնում Հայաստանի արտաքին նախաձեռնություններին և Հայաստան-Թուրքիա գործընթացի ձախողման պատասխանատվությունը դնում Թուրքիայի վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման երեք հայտնի սկզբունքների մեջ շեշտը դնում է ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |