Պավել Պոգրեբնյակ. Ռուսական հավաքականը պետք է «զգա հաղթանակի համը» նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը 8 փետրվարի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականն Աբու Դաբիում ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ` պատրաստվելով Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա ԵԱ նախընտրական առաջնության շրջանակներում մարտի 26-ին Երևանում: Ռուսաստանի հավաքականի և գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Պավել Պոգրեբնյակը նշել է, որ Իրանի հետ հանդիպումը շատ կարևոր է, և Ռուսաստանի հավաքականին հարկավոր է «զգալ հաղթանակի համը» նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը: Պետք է թարմացնել այդ զգացողություններն ու դրական տրամադրվածությամբ պատրաստվել նախընտրական հանդիպմանը Հայաստանի հետ,- Պոգրեբնյակի խոսքն է մեջբերում Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:- Առավել ևս, որ վերջին ընկերական խաղում մենք զիջեցինք բելգիացիներին: Այնտեղ ինչ-որ անհասկանալի բան տեղի ունեցավ, պետք է շտկել իրավիճակը»: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ հավաքականը վաղուց միասին հանդես չի եկել, և պետք է հիշել հին կապերը. «Ինձ համար այնքան կարևոր չէ այս հանդիպումը, որքան մայրենի լեզվով խոսելու, թիմակիցներիս տեսնելու հնարավորությունը: Ես երկու ամսում հասցրել եմ կարոտել նրանց»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |