Երևանում քննարկեցին ԵՄ-ի հետ տեղաշարժի հարցերը 8 փետրվարի 2011 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին Երևանում մեկնարկեց ԵՄ հետ տեղաշարժի հարցերին նվիրված սեմինար, որը կազմակերպվել է Հայաստանի արտգործնախարարության նախաձեռնությամբ` Եվրոպական Միության TAIEX աջակցության ծրագրի շրջանակներում: Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Նախատեսվում է, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերը դյուրին և արագացված ընթացակարգեր կսահմանեն մի շարք դասերի անձանց համար, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների անդամների, գործարար շրջանակների ներկայացուցիչների, ուսանողների, գիտաշխատողների, լրագրողների, միջազգային սպորտային միջոցառման մասնակիցների, մոտ ազգականներին այցելողների, ինչպես նաև այլ կատեգորիաների անձանց համար: ԵՄ հետ տեղաշարժի հարցերին նվիրված միջոցառումը նպատակ ունի նաև փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցով ավելացնելու ՀՀ համապատասախան գերատեսչությունների կարողությունները, ինչպես նաև բարձրացնելու գործընթացի վերաբերյալ իրազեկությունը: ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու խնդիրը առաջնային տեղ է զբաղեցնում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգում: Սեմինարի անցկացումը կարևոր հանգրվան է Հայաստանի ու ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը մեծապես կնպաստի ԵՄ հետ ամենատարբեր բնագավառներում երկկողմ կապերի զարգացմանը, ինչպես նաև բարենպաստ միջավայր կստեղծի մարդկային շփումների համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |