Սամարայի կինոփառատոնում կցուցադրվի Սերժ Ավեդիկյանի «Շների կղզին»![]() ![]() PanARMENIAN.Net - Սամարայում անցնում է «Կարճ մետրի արվեստը» փաստագրական կինոյի փառատոնը: Փառատոնի շրջանակներում փետրվարի 24-ին կցուցադրվի Սերժ Ավեդիկյանի «Շների կղզին» փաստագրական ֆիլմը, որը 2010թ. «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացավ Կաննում: Ինչպես հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը, «Շների կղզին» կցուցադրվի «8» փառատոնային ծրագրի շրջանակներում: «Շների կղզին» պատմում է Կոստանդնուպոլսի շների մասին: Ըստ պաշտոնական տվյալների, 1910թ. Կոստանդնուպոլսում 100 հազար շուն կար: Իշխանության գալով երիտթուրքերը մեկ գիշերվա մեջ ոչնչացրեցին 30 հազարին: Նույն երիտթուրքերը հրեշավոր կերպով ոչնչացրեցին շուրջ 30 հազար հայերի: Շների կղզու մասին պատմությունը նկարագրված է նաև ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Դաշյունն այգում» վեպում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |