Դիկ Ադվոկատ. Իրանի հետ խաղը Հայաստանի հետ հանդիպման գլխավոր փորձն է 9 փետրվարի 2011 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին UEFA-ի օրացույցով ֆուտբոլի ազգային հավաքականներն անցկացնելու են ընկերական խաղեր: Հայաստանի հավաքականը Կիպրոսում հանդիպելու է Վրաստանի հավաքականի հետ: Դա նախապատրաստական խաղ է Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ, որը տեղի է ունենալու մարտի 26-ին Երևանում: Ռուս ֆուտբոլիստներն այդ խաղին պատրաստվելու են Աբու Դաբիում, որտեղ խաղալու են Իրանի հավաքականի դեմ: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խոստացել է, որ Իրանի հետ խաղում թիմի մեկնարկային կազմը նման է լինելու Հայաստանի հավաքականի հետ խաղի կազմին: «Իրանի հետ խաղը Հայաստանի հետ հանդիպման գլխավոր փորձն է: Ես միշտ ցանկանում եմ հաղթել, բայց միաժամանակ ձգտում եմ նրան, որպեսզի թիմը ցույց տա լավ ֆուտբոլ: Այդուհանդերձ մեր համար գլխավորն է մտնել ԵԱ եզրափակիչ փուլ: Եթե մենք հաղթենք Հայաստանի հավաքականին, բոլորը միանգամից կմոռանան նախկին անհաջողությունների մասին»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է interfax.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |