Ռուբեն Հակոբյան. ԼՂՀ նախկին ղեկավարները պետք է վերադառնան Արցախ![]() 9 փետրվարի 2011 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախկին իշխող վերնախավը պետք է վերադառնա Արցախ՝ հանրապետության բնակչությանը ապագայի նկատմամբ հավատը վերադարձնելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա նշել է, որ հանրապետության բոլոր նախկին նախագահները, վարչապետերը, խորհրդարանի խոսնակները, նախարարների մեծ մասը պաշտոնից ազատվելուց հետո լքել են ԼՂՀ-ն, ինչը բացասական է ազդում բնակչության տրամադրության վրա, և ԼՀՂ բնակիչների արտագաղթի հիմնական պատճառներից է: Հակոբյանի խոսքերով, պետք է ստեղծել հզոր հասարակական կարծիք, որպեսզի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնան Արցախ, և վերադարձի օրինակ պետք է ծառայեն Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը` որպես ԼՂՀ նախկին նախագահներ: Նա նաև նշել է, որ հիմա ղարաբաղյան հարցում հայ ժողովրդի առջև ծառացած գլխավոր խնդիրներն են Արցախի և ազատագրված տարածքների բանկեցումը և ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |