Ոստիկանությունն Ադրբեջանում ցրել է հակաիրանական ցույցը 9 փետրվարի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Բաքվում չորեքշաբթի օրն Իրանի դեսպանատան առաջ տեղի է ունեցել բողոքի ցույց` Ադրբեջանի նկատմամբ Իրանի պաշտոնատար անձանց անհարգալից վերաբերմունքի և Հայաստանի հետ ԻԻՀ մերձեցման դեմ: Դեսպանատան աշխատակիցները հրաժարվել են ընդունել ցուցարարների կողմից ներկայացված բանաձևը: Ոստիկանությունը ցրել է ցույցը, ակցիայի մասնակիցներից մեկը ձերբակալվել է: Ցույցը կազմակերպվել է սփյուռքի միջազգային կենտրոնի կողմից: Նախնական գնահատականների համաձայն, միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 մարդ, հաղորդում է Trend-ը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |