«Վենետիկի մենակատարներ» նվագախումբը մեկ համերգով հանդես կգա Երևանում

PanARMENIAN.Net - Շուրջ կեսդարյա պատմություն ունեցող իտալական «Վենետիկի մենակատարներ» նվագախումբը փետրվարի 11-ին միայն մեկ համերգով հանդես կգա Երևանում: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգին աշխարհի շուրջ 80 երկրներում համերգներով հանդես եկած նվագախումբը ներկայանալու է աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Շիմոնեի գլխավորությամբ:

«Այս համերգը իր կատարողականության բարձր մակարդակով նշանակալից դեր կունենա հայ-իտալական հարաբերությունների զարգացման համար»,- այսօր կայացած մամլո ասուլիսում նշեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:

Երևանում կայանալիք համերգի կազմակերպիչն է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը` ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ համատեղ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---