ՀՀ արդարադատության նախարարությունում բացվել են «թեժ գծեր»

PanARMENIAN.Net - Բացվել են «Թեժ գծեր» ՀՀ արդարադատության նախարարության ստորաբաժանումներին և կառույցներին ուղղված դիմումներին, հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, հասարակության հետ անմիջական կապը խորացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով, սկսել են գործել քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման հետևյալ հեռախոսահամարները. ՀՀ արդարադատության նախարարություն` 35 83 99, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` 34 22 29, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` 52 45 16, Քրեակատարողական ծառայություն` 44 22 73, էլ. փոստ` info@moj.am :

Քաղաքացիների սպասարկումը բարելավվելու և հեշտացնելու նպատակով նոտարական գրասենյակներում, ինչպես նաև ՔԿԱԳ ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմիններում և բոլոր տարածքային բաժիններում տեսանելի վայրում սկսվել են տեղադրվել «Ծանուցող ցուցատախտակներ», հաղորդում է արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---