Սեյրան Օհանյան. ԼՂՀ ՊԲ զինծառայողը զոհվել է ծեծի ենթարկվելու արդյունքում 9 փետրվարի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Օրերս ԼՂՀ ՊԲ-ում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի արդյունքում զինծառայող զոհվեց, տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների հողի վրա: Այդ մասին ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, զինծառայողը զոհվել է ծեծկռտուքի արդյունքում: «Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տվյալ պահի դրությամբ հայտնի են միջադեպի 3 մասնակիցների անունները»,-նշել է Օհանյանը: Նա նշել է, որ ՀՀ ՊՆ-ն միշտ գործել է բաց ու թափանցիկ և հաղորդել է բանակում ողբերգական միջադեպերի մանրամասների մասին: Ըստ Օհանյանի, նվազեցնելու կամ վերացնելու համար նման միջադեպերի քանակը, աշխարհի երկրների մեծ մասն անցնում է պայմանագրային ծառայության: «Սակայն, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից, Հայաստանը չի կարող միանգամից անցնել պայմանագրային ծառայության»,-ասել է նա՝ հավելելով, որ բարեփոխումներն ուղղված են ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը և ռազմական կրթության բարենորոգմանը: Փետրվարի 6-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված, շարքային Գևորգ Անդրանիկի Կոտինյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |