Կաթողիկոսն ու Սերգո Կարապետյանը քննարկել են ՀԱԵ և գյուղնախարարության համագործակցությունը 9 փետրվարի 2011 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանին: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց նախարարին` մաղթելով բարի արդյունավորում կարևոր ծառայության մեջ: Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը, Նորին Սրբությունը, գուղատնտեսությունը նկատելով երկրի տնտեսության առաջնային ոլորտներից մեկը, ընդգծեց գյուղացիների հոգսի թեթևացման անհրաժեշտությունը, որպեսզի գյուղական վայրերի բնակիչները կապված մնան հայրենի հողին, չլքեն իրենց օջախները` արտագնա աշխատանք փնտրելով օտար երկրներում: Սերգո Կարապետյանն իր հերթին ներկայացրեց առաջիկա ծրագրերը և ձեռնարկվելիք այն քայլերը, որոնցով հնարավոր կլինի փուլ առ փուլ լուծել ոլորտի խնդիրները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նախարարը քննարկեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նախարարության միջև համագործակցության ուղիները: Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռի կողմից ներկայացուցիչ նշանակեց` համագործակցության առավել արդյունավետ կազմակերպման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |