Ուկրաինայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին10 փետրվարի 2011 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-11-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված են Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |