«Աերոֆլոտ օփըն» փառատոնի երրորդ տուրում Սերգեյ Մովսիսյանը կխաղա Դենիս Հիսմատուլինի հետ10 փետրվարի 2011 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Մոսկվայում տեղի կունենա «Աերոֆլոտ օփըն» շախմատի փառատոնի երրորդ տուրը: Երկու տուրից հետո հայ գրոսմայստերներից ամենաբարձր տեղը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է Սերգեյ Մովսիսյանը, նա հավաքել է 1,5 միավոր և չորրորդ տեղում է: Երրորդ տուրում նա կխաղա Դենիս Հիսմատուլինի (ՌԴ) հետ: Տիգրան Պետրոսյանը ևս ունի 1,5 միավոր, սակայն, լրացուցիչ արդյունքներով զբաղեցնում է 22-րդ տեղը: Հաջորդ տուրում նա կհանդիպի ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ: Ավետիք Գրիգորյանը երկու տուրից հետո մեկ միավոր է վաստակել, նրա երրորդ մրցակիցը կլինի Անտոն Կորոբովը Ուկրաինայից: Իսկ Գրիգոր Սևակ Մխիթարյանը, որը ներկայացնում է Բրազիլիան, կհանդիպի Բոյան Վուկովիչի (Սերբիա) հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |