Ալեքսանդր Իսկանդարյան. ՄՃԽ-ն փորձում է հիմնավորել ԼՂ-ում պատերազմ սկսելու հնարավորությունը10 փետրվարի 2011 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցի նպատակը եղել է պատերազմի հնարավորության մասին դրույթի հիմնավորումը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, զեկույցի հետևությունները չեն համապատասխանում նրա փաստագրական մասին: Իսկանդարյանը, մասնավորապես, չի համաձայնվել պատերազմը «պատահական» կերպով սկսվելու հետ, ընդգծելով, որ դա հնարավոր չէ, հաշվի առնելով այն, որ միմյանց դիմակայելու են կանոնավոր բանակներ, այլ ոչ թե ինչ-որ պարտիզանական միավորումներ: Նա նաև հեգնանքով է նշել զեկույցում նշված պատերազմի սպառնալիքի ավելացման վտանգը ԼՂՀ-ում հնագիտական պեղումների պատճառով: ՄՃԽ վերջին հաշվետվությունը լուսաբանում է վերջին տարում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վատթարացումը: Երկու կողմերի աճող ռազմական հնարավորությունները Հարավային Կովկասում նոր զինված հակամարտությունն ավելի մահացու են դարձնում, քան 1992-1994թթ. հակամարտությունը, որն ավարտվեց անկայուն հրադադարով: Նույնիսկ եթե Հայաստանն ու Ադրբեջանը չեն նախատեսում անհապաղ հարձակում, մանր ընդհարումների ծավալը կարող է հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |