Հայաստանի կառավարությունը բարձր տուգանքներ կվճարի ԱՀԿ գերավճարի վերադարձը ուշացնելու համար

Հայաստանի կառավարությունը բարձր տուգանքներ կվճարի ԱՀԿ գերավճարի վերադարձը ուշացնելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 10-ի նիստում հաստատել է գերավճարի և/կամ գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և/կամ վճարման կարգը։ Մինչև 2011թ. հունվարի 1-ն առաջացած տույժերի հաշվառումն առաջին անգամ կատարվում է մինչև 2011թ. մայիսի 1-ը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն որոշումը կարևորել է այն առումով, որ կառավարությունն իր համար սահմանում է շատ խիստ պատժամիջոցներ և եթե ուշացնի ԱԱՀ գերավճարի վերադարձը, ապա տույժ և տուգանք պետք է վճարի։ Վարչապետը հավելել է, որ վերջին երկու տարում ուշացման կամ առավել ևս չվճարման դեպք չի եղել, դրանք ապագայում ևս կբացառվեն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---