ՀՀ ՊՆ ղեկավարը մատնանշել է ԵԱՀԿ ՄԽ-ին ադրբեջանական կողմից հայկական դիրքերի հաճախակի դարձած գնդակոծությունների փաստը![]() 10 փետրվարի 2011 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրեբաջանական շփման գծում` նշելով, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ու հատկապես դիպուկահար գործողությունների ակտիվացման կապակցությամբ, որի չեզոքացման ուղղությամբ հայկական կողմը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ: ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել նաև գերիների վերադարձման վերաբերյալ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների` Ադրբեջանի կողմից ոչ լիարժեք կատարման և գործընթացին խոչընդոտելու կապակցությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը միակարծիք են եղել հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարևորության շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |