Բերնար Ֆասիե. ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հասնել ղարաբաղյան հակամարտության «հիմնարար սկզբունքների» հաստատմանը10 փետրվարի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» հաստատմանը, Բաքվում ասել է ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Դիվանագետը հրաժարվել է այցի վերաբերյալ մեկնաբանություն տալ, կապված նրա հետ, որ այցի առաքելությունը դեռ չի ավարտվել, սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Հայաստանում մենք հանդիպել ենք նախագահի և ԱԳՆ ու ՊՆ ղեկավարների հետ: Բաքվում մենք նախատեսում ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի, ինչպես նաև պաշտպանության նախարարի հետ»,- ասել է Ֆասիեն, հաղորդում է «Նովոստի Ազերբայջանը»: Փետրվարի 9-ին համանախագահները Երևանում էին: Նրանք ԼՂՀ չեն մեկնել եղանակային վատ պայմանների պատճառով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |