Հայաստանում գազի գինը 2011-ի ապրիլի 1-ից հնարավոր է և չփոխվի10 փետրվարի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) դեռ չի ներկայացրել ինչ-որ հայտ գազի սակագների ավելացման վերաբերյալ, որի հետ կապված, 2011-ի ապրիլի 1-ից փոփոխություններ դեռ չեն լինելու: Այդ մասին փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ-ում հաղորդել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այդ փաստը հանձնաժողովը հիմնավորել է նրանով, որ ՀԾԿՀ կանոնակարգի և ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն նոր սակագները կարող են փոխվել միայն հանձնաժողովի հաստատումից մեկ ամիս անց: Այսպիսով, նրա խոսքերով, 2011-ի ապրիլի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմելու է հազար խմ-ի համար 180 դոլար: Հարցականի տակ է դրվում «Գազպրոմի» հայտարարությունը 2010-ի սեպտեմբերի սկզբին Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի հետ շուկայական գնագոյացմանն անցում կատարելու և 2011-ին այդ տարածաշրջանում գազի գնի ակնկալվող աճի մասին: ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցել ռուսական կողմի հետ հանրապետության համար գազի սակագները որոշելու համար: Նախօրեին կառավարական ժամի ընթացքում Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքի մասին հայտարարվելու է փետրվարի վերջին: «ՀՀ նախագահը հանձնարարություն է տվել բոլոր միջոցները ձեռնարկել երկրում էներգակիրների գնի բարձրացումը թույլ չտալու համար»,- ասել է Մովսիսյանը: Ռոբերտ Նազարյանն ավելացրել է, որ անկախ այն բանից, կբարձրանա, թե ոչ գազի գինը, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները 2011-ին անփոփոխ կմնան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |