ԵՄ-ն մտահոգված է ռասիզմի դրսևորումներով Թուրքիայում

ԵՄ-ն մտահոգված է ռասիզմի դրսևորումներով Թուրքիայում

PanARMENIAN.Net - Թուրք դպրոցականների «Ես երջանիկ եմ, որ թուրք եմ» ամենօրյա պարտադիր երդումը ռասիստական է: Այդ մասին ասվում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի՝ ECRI զեկույցում: Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում չի նկատվում ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավում, իսկ կրոնական փորքամասնությունների հանդեպ խտրականությունը տագնապ է առաջացնում:

«Թեև Թուրքիայի կառավարության նախաձեռնությունները քրդերի, գնչուների, ալեվիտների ու ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների հանդեպ լավատեսություն են ներշնչում, Թուրքիայի օրենսդրության մեջ չկան ռասիզմի և խտրականության համար պատիժ սահմանող հոդվածներ: Այդ փոքրամասնությունների երեխաների համար դժվար է կրթություն ստանալ, քանի որ չկան դասագրքեր, ուսուցիչներ: Նրանց պատժում են մայրենիով ասված նույնիսկ մի քանի բառի համար: Դա դիտարկվում և դատապարտվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքով»,-ասվում է զեկույցում, գրում է թուրքական «Հյուրիեթը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---