Ճգնաժամային խմբի փորձագիտական գնահատականները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը

Ճգնաժամային խմբի փորձագիտական գնահատականները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - «Ես ծանոթ եմ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Հայաստանի և Ադրբեջանի գծով վերջին զեկույցին: Հեղինակները ներկայացնում են այն որպես փորձագիտական կարծիք, սակայն, փորձագետները ևս կարող են տարբեր կարծիքներ ունենալ»,-Երևանում լրագրողներին է ասել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարն ընդգծել է, որ ՄՃԽ-ի փորձագիտական կարծիքները միշտ չեն համընկնում իրականության հետ: «Գնահատակններին անդրադառնալուց առաջ՝ հարկավոր է աշխատել այնպես անել, որ այդ կարծիքները կրակին յուղ չլցնեն: Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ոչ միայն ծանոթ է հակամարտության պատմությանը, այլ նաև բանակցային գործընթացում առկա ներկա իրավիճակին»,-ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---