Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանըPanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին կայացած Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ Թուրքիայի զեկույցի ուղղումների և փոփոխությունների քվեարկությունը: Զեկույցի 32-րդ հոդվածի փոխզիջումային տարբերակը համաձայնեցվեց միայն երեկոյան փետրվարի 9-ին հիմնական և ստվերային զեկուցողների հերթական հանդիպման ընթացքում: Խորհրդականները կողմ քվեարկեցին 32-րդ հոդվածի ստորև ներկայացվող տարբերակին: Փաստաթղթի 32-րդ հոդվածն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին: 12-րդ հոդվածը նվիրված է «Էրգենեքոնի» գործին և Հրանտ Դինքի սպանությանը: Զեկույցի հոդվածներից մեկը անդրադառնում է նաև Թուրքիայում փոքրամասնություններին առնչվող հարցերին, որը ձևակերպվել է հետևյալ կերպ: Զեկույցի վրա հիմնված բանաձևը կդրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստի քվեարկության մարտի 7-10-ը կայանալիք նստաշրջանի ընթացքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |