Նկարիչ Սերգեյ Սարումյանը Մոսկվայում պարգևատրվել է Ստեղծագործության միջազգային ակադեմիայի մեդալով11 փետրվարի 2011 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ստեղծագործության միջազգային ակադեմիան մեդալով է պարգևատրել մոսկվաբնակ նկարիչ Սերգեյ Սարումյանին արվեստի զարգացման մեջ ունեցած զգալի ավանդի համար: Դա տեղի է ունեցել Մոսկվայի «Ռուսիո ուղղափառ ժառանգությունը» ցուցահանդեսի ժամանակ ՌԴ ԶՈւ մշակութային կենտրոնում: Ցուցահանդեսում ցուցադրվել են Սարումյանի երկու նկարները` «Համբարձում» և «Հուդայի համբույրը», որոնք ստեղծվել են 2001-ին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Սերգեյ Սարումյանը ծնվել է 1950-ի օգոստոսի 6-ին ԼՂՀ Ստեփանակերտի շրջանի Խաչեն գյուղում: 1967-ին տեղափխվել է Երևան, որտեղ այցելել է գեղարվեստի ստուդիա: 1971-ին ավարտել է Մոսկվայի Արվեստների ազգային պետական ինստիտուտը: 1978-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1981-ին տեղափոխվել է Մոսկվա: Մոսկվայի միջազգային գեղարվեստական հիմնադրամի, Արցախի Նկարիչների միջազգային միության անդամ է:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |