Արթուր Բաղդասարյան: 2010 ին ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 122 գործողությունների գերակշիռ մասը կատարված է![]() 11 փետրվարի 2011 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին կայացել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են ՀՀ-ՆԱՏՕ 2009-2011 թվականների անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում 2010 թվականին իրենց գերատեսչության կատարած աշխատանքները: Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ 2010 թվականին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված 122 գործողությունների գերակշիռ մասը կատարված է. «Պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակում ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակությունը շոշափելի արդյունքներ է տվել, կարեւոր էր Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը, «Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի», «Կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի» ընդունումը: Անհրաժեշտ է արագացնել «Փրկարարական համակարգի բարեփոխումների հայեցակարգի», «Ուսումնական ռազմական դոկտրինի», «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կատարելագործման» ազգային ծրագրի մշակման աշխատանքները» : Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ-ՆԱՏՕ 2011-2012 թվականների անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ: Նիստում որոշվել է մինչեւ փետրվարի վերջ ավարտել փաստաթղթի մշակման աշխատանքը, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |