ART-EXPO-2011 ցուցահանդեսում Հովհաննես Թումանյանը ներկայացված է նորովի՝ որպես լուսանկարիչ

ART-EXPO-2011 ցուցահանդեսում Հովհաննես Թումանյանը ներկայացված է նորովի՝ որպես լուսանկարիչ

PanARMENIAN.Net - «Մենք ուրախությամբ ենք մասնակցում ART-EXPO ամենամյա ցուցահանդեսին, քանի որ այն աշխատելու խթան է տալիս»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հովհաննես Թումանյանի անվան թանգարաիանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Նա հայտնել է, որ այս տարի թանգարանը որոշել է նորովի ներկայացնել Հովհաննես Թումանյանին՝ որպես լուսանկարիչ: «Այդ մասին շատ քչերը գիտեն, սակայն Թումանյանը հոբբի ուներ՝ լուսանկարչությունը»,-ասել է Նարինե Թուխիկյանը՝ հավելելով, որ թանգարանը արդեն տպագրել է Թումանյանի հեղինակած լուսանկարներից մի քանիսը:

Իր հերթին, Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը ասել է, որ իրենց տաղավարում ներկայացված են այն ցուցանմուշները, որոնք ընդգրկված են եղել թանգարանի 2010թ. ցուցադրության մեջ: Ըստ նրա, տաղավարի ձևավորման ժամանակ թանգարանի աշխատակիցներին ոգեշնչել է Մարտիրոս Սարյանի հայտնի «Մեծ արևելյան նատյուրմորտ» կտավը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---