Արցախում պատրաստվում են անկախության հռչակման 20-ամյակին![]() 11 փետրվարի 2011 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության մասին: Համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը: Կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություններին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը, «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրությանը հանձնարարվել է համատեղ մշակել ու իրականացնել Արցախի Հանրապետության անկախության պատմական նշանակությանը նվիրված ծրագրեր, ապահովել տոնակատարության նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պատշաճ լուսաբանումը: Ըստ հրամանագրի` հաստատվել է Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անհատական կազմը, որի մեջ մտել են իշխանության կառույցների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և ԼՂՀ մտավորականությունը: Հանձնաժողովը նախագահում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, համանախագահներն են ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն ու վարչապետ Արա Հարությունյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |