Հայ ուսանողները կկարողանան 1 օրում վարկ ձևակերպել«Անելիք Բանկում»![]() 11 փետրվարի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն սկսում է պարզեցված կարգով ուսման վարկավորում: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, այսուհետ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում ընդամենը 1 բանկային օրվա ընթացքում Բանկը որոշում է կայացնում ուսանողական վարկի տրամադրման վերաբերյալ: Վարկի հաստատման դեպքում վարկի ձևակերպումը և գումարի փոխանցումը համապատասխան ուսումնական հաստատության հաշվեհամարին իրականացվում է 1-3 բանկային օրում: Որպես վարկառու կարող է հանդես գալ ուսանողը, եթե լրացել է նրա 18 տարին կամ ուսանողի ընտանիքի անդամը, ով ունի կայուն եկամուտ և ապահովված է աշխատանքով: Անհրաժեշտ է նաև ներկայացնել համապատասխան 2 երաշխավորություն: Վարկը տրամադրվում է 6-12 ամիս ժամկետով, առանց գրավադրման` պայմանով, որ վարկառուն կամ 2 երաշխավորներից առնվազն մեկը անշարժ գույքի սեփականատեր կամ համասեփականատեր է: Վարկատեսակի առավելություններից կարելի է առանձնացնել նաև այն հանգամանքը, որ վարկի վաղաժամկետ մարումը չի ենթադրում հավելյալ վճարումներ, ինչպես նաև վարկի տոկոսադրույքը այս պահի դրությամբ շուկայում առավել մատչելի է նմանատիպ վարկատեսակների մեջ: «Մենք գիտակցում ենք, որ կրթությունը բարեկեցության հիմքն է, և այս վարկային պրոդուկտը, որը մենք շատ ենք կարևորում, միտված է ապագային»,- նշել է Անելիք Բանկ ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |