ՎԶԵԲ ու «Հայէկոնոմբանկը» Երևանում սեմինար կազմակերպեցին հայկական բանկերի աշխատակիցների համար![]() 11 փետրվարի 2011 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին և 11-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ սեմինար «Առևտրի ֆինանսավորման գործառնություններում առևտրային պարտքի վերակառուցումը» թեմայով: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, սեմինարի հիմնական նպատակն էր գործնականորեն վերակազմակերպել առևտրային գործարքները` հաշվի առնելով ֆինանսական փոխհարաբերություններում առաջացող պարտավորությունները: Սեմինարին քննարկվող հիմնական թեմաներն էին «Առևտրի վերկազմակերպումը կորպորատիվ համագործակցության համատեքստում» և «Առևտրի վերկազմակերպումը ֆինանսական համագործակցության համատեքստում»: Սեմինարը կազմակերպվել էր ՎԶԵԲ-ի հովանավորությամբ և ֆինասավորվել Western Balkans Fund-ի և EBRD Shareholder Special Fund-ի կողմից: Երկօրյա սեմինարն անցկացվեց ICC Banking Commission-ի անդամ, Միջազգային առևտրի ֆինանսավորման փորձառու մասնագետ Վինսենտ Օ’ Բրայնի կողմից: Սեմինարին մասնակցում էին հայկական առևտրային բանկերի համապատասխան ներկայացուցիչները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |